Ստամբուլում պատանդառու դատախազը վիրավոր է, երկու ահաբեկիչներ սպանվել են


00:09 , 1 ապրիլ, 2015

Newsline.am-ը գրում է․

Ստամբուլում ավարտվել է դատախազի պատանդառությունը` հատուկ գործողության միջոցով: Ria.ru-ն` հղում անելով թուրքական աղբյուրներին տեղեկացնում է, որ ահաբեկիչների հետ բանակցությունները տևել են վեց ժամ: Զինված ուժերը սկսել են պատասխան կրակոցներ արձակել, երբ պատանդառուի սենյակից կրակել են նրանց ուղղությամբ:  Դատախազը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել: Երկու ահաբեկիչներ սպանվել են:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում ահաբեկիչները պատանդ էին վերցրել այն դատախազին, ով  հետաքննում էր 2013 թվականին տեղի ունեցած ցույցերի արդյունքում վիրավորված և 269 օր կոմայի մեջ մնալուց հետո նախորդ տարվա մարտին մահացած 15-ամյա Բերքին Էլմանի գործը:

Ավելի վաղ ահաբեկիչները հայտարարել էին, որ եթե փորձ արվի դատախազին ազատել, ապա կսպանեն նրան: