Yerkir.am-ը գրում է․
Ֆրանսիական Լիոնում վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության հուշակոթողը: Ինչպես հաղորդում է Nouvelles dArmenie-ն, Անտոնեն Պոնսեի հրապարակում կանգնեցված հուշակոթողի 36 սյուների մեծ մասի վրա գրել են վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ:
«Սա առաջին դեպքը չէ, որ 1,5 միլիոն նահատակների հիշատակը հավերժացնող կոթողը վանդալիզմի զոհ է դառնում: Հիշողության սպանդի հեղինակներին քաջալերում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի բացակայությունը: Նրանք չեն զինաթափվում»,- գրում է Nouvelles dArmenie-ն: