Yerkir.am-ը գրում է․
Գերմանական А320 ինքնաթիռը կործանած օդաչու Անդրեաս Լուբիցը տեղեկացրել է Lufthansa ավիաընկերությանը, որ ծանր դեպրեսիա է ունեցել: Այդ մասին նշվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:
«2009 թվականին նա Օդաչուների դպրոցին գրավոր հաղորդել է, որ ծանր դեպրեսիայի հաղթահարման փուլում է»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացնում է газета.ru-ն, Lufthansa-ն Լուբիցի հետ պաշտոնական նամակագրությունն արդեն հանձնել է դատախազությանը: