Վիլհելմ 2-րդ կայսեր ծոռը ներողություն է խնդրել հայերից՝ Ցեղասպանության հարցում պապի մեղսակցության համար


22:46 , 31 մարտ, 2015

Wilhelm-II-grandsonՄարտի 27-ին Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կենտրոնակայանում կայացավ Պոտսդամի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդի «Մահը անապատում. Հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, Գերմանիայում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գրաքննադատներ, հրատարակիչներ և լրագրողներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Ռիտա Շոռպը: Ելույթով հանդես եկավ նաև Բունդեսթագի պատգամավոր Էրիկա Շտայնբախը` կոչ անելով իր կուսակիցներին` բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, ճանաչել և դատապարտել այն: