Թուրքական դատարանում դատախազին պատանդ վերցնելուց հետո կրակոցներ են հնչել


22:16 , 31 մարտ, 2015

1054687666Araratnews.am-ը գրում է․

Թուրքական դատարանում, որտեղ ահաբեկիչները պատանդ էին վերցրել պատանի Բերքին Էլվանի սպանության գործը քննող թուրք դատախազին, պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Շենքում նաև կրակոցներ են լսվել։ Ավելի վաղ նշվում էր, որ ահաբեկիչները պատանդ են վերցրել դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրեզին։

Հիշեցնենք, որ Էլվանը զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ՝ ոստիկանների գործողությունների հետևանքով։