Tert.am-ը գրում է․
Ինձ համար ամենադժվարը հրաժարվելն էր երկար ու փարթամ մազերից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Լույսի պահապան» սերիալի դերասանուհի Էվա Խաչատրանը` անդրադառնալով սերիալում խաղացած իր կերպարին:
«Ես երեբեք չեմ ունեցել կարճ մազեր, ինչի հետ դժվար համակերպվեցի, 3-4 շաբաթ չէի հարմարվում, շատ բարդ էր երկար ու փարթամ մազեր ունենալուց հետո ունենալ միանգամից կարճ մազեր»,-ասաց նա և նշեց, որ սկզբում նույնիսկ մտածում էր, թե փոխոխությունը դրական կլինի իր համար, սակայն վարսահարդարի աթոռին նստելու պահից ամեն ինչ բարդացավ:
«Հիմա ավելի թեթև է, հարմարվել եմ իմ տեսքին, ամեն դեպքում՝ հին Էվային շատ ավելի եմ կարոտում»,-ասաց նա :
Էվա Խաչատրյանը նշեց, որ չգիտի՝ ինչպես ստացվեց, որ իրեն համոզեցին, սակայն ոճաբանի հետ հասկացան, որ պետք է այս սերիալում լինի շատ տարբեր, քանի որ երբեմն-երբեմն նմանվում էր նախկինում խաղացած իր կերպարներին, ինչի համար փոխեցին նաև հագուստի ոճը, սցենարիստի հետ աշխատեցին, որ այս կերպարը իր նախկին դերին նման չլինի:
Դերսանուհին պատմեց, որ իր բոլոր խաղացած դերերից այս կերպարը տարբերվում է նրանով, որ կերպարի բնավորությունն ավելի մելանխոլիկ, դրամատիկ է, ավելի կանացի ու նուրբ է:
Ինչ վերաբերում է կերպարի՝ իրական Էվային նմանությանը, նա ասաց.«Ոչ մի նմանություն չունի, քանի որ իմ կերպարները կերտելուց հավանաբար միայն իմ ձայնն եմ դնում դրա մեջ: Որոշ դերասաններ ձայնի մեջ որոշ երանգներ եմ փոխում, որի մեջ ես կեղծ բան եմ տեսնում, և շատ քչերի մոտ է հաջողվում բացարձակ անկեղծ լինել ձայնի փոփոխության առումով»,-ասաց նա: