Որևէ մեկը չի հավակնում Շանթից խլել համար առաջինը լինելու` հերոս լինելու մենաշնորհը


17:37 , 31 մարտ, 2015

Արդեն Շանթի 2–րդ համակիր–աջակցի գրառումն եմ կարդում, որտեղ ներքին բողոք է արտահայտվում, որ ինչ-որ մեկը խլում է Շանթից համար առաջինը լինելու` հերոս լինելու մենաշնորհը։ Որևէ մեկը չի հավակնում, հանգստացեք, հարգելիներս, Շանթն իր տեղն ունի, մյուսներն իրենց տեղն ունեն։ Եվ մյուսները մեղավոր չեն, որ Շանթն այսօր անազատության մեջ է և չի կարողանում միանալ մեզ։ Իհարկե, բոլորն էլ կուզենային, որ այդպես լիներ։ Իսկ նման գրառումները, չեմ կարծում, Շանթին դուր կգար։ Իրական հերոսները նման մտածելակերպ չունեն։