Այսուհետ BlogNews.am-ի լավագույն գրառումները կընթերցվեն Armnews-ի «Օնլայն հարթակ» հաղորդման շրջանակներում


16:04 , 31 մարտ, 2015

Սիրելի ընթերցողներ, 

BlogNews.am-ի ու Аrmnews հեռուստաընկերության համագործակցության շրջանակներում ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, Аrmnews-ի լուրերի թողարկումից անմիջապես հետո՝ ժամը 12։10-ին և 17։20-ին, «Օնլայն հարթակ» հաղորդման շրջանակներում ուղիղ եթերում կընթերցվեն BlogNews.am կայքում տեղ գտած օրվա ամենահետաքրքիր, ամենաուշագրավ, ամենաակտուալ և ամենադիտարժան գրառումները։