Voskanapat.info-ն Տավուշի դիրքապահներին նոր օպտիկական սարքեր է նվիրել


12:20 , 31 մարտ, 2015

Տավուշի սահմանային դիրքերը համալրվել են նոր սարքերով: Ոսկանապատ ինֆոյի շնորհիվ Պառավաքարը հեռադիտակներ ու օպտիկական նշանոցներ է ստացել: Ռազմաքաղաքական վերլուծական կայքի նախաձեռնությունը մի քանի տարվա պատմություն ունի: Այս անգամ նվերը հասցեատերերին է հասել երգի ուղեկցությամբ: Դիրքերում էր նաև Շուշան Պետրոսյանը: Աննա Բալյանն է պատմում: