Ռուսաստանում «մեռած երեխայով տորթը» հաղթել է մրցույթում և վրդովեցրել սոցցանցերը. լուսանկարներ


02:27 , 31 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Ռուսաստանում ինտերնետ տիրույթում ակտիվ քննարկման ու վրդովմունքի առարկա է հրուշակեղենի մրցույթը Կրասնոյարսկում: BBC-ն հայտնում է, որ մրցույթւոմ հաղթել է տորթ, որի վրա մեռած երեխա է վերստեղծված:

Իրականում դա Խատինից հայտնի հուշարձանի «համեղ կրկնօրինակն» է, որում պատկերված է ծերունին` ֆաշիստների կողմից սպանված երեխայի դիակի հետ:

Մրցույթի կազմակերպիչները ասել են, որ աղմուկի պատճառը մրցույթի էությունը չհասկանալն է և ԶԼՄ-ների ոչ բարեխիղճ աշխատանքը; Նրանք պարզաբանել են, որ տորթը ներկայացվել է «արտ - կլաս» անվանակարգում, իսկ նման տորթերը չեն համտեսվում: Օգտատերերին վրդովեցրել էր հենց սպանված երեխային «ուտելու» հեռանկարը: