ԱՄՆ-ում սպանվել է Ազգային անվտանգության գործակալության դարպասներին հարվածած մեքենայի վարորդը


00:40 , 31 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան Մերիլենդ նահանգում Ազգային անվտանգության գործակալության շենքի մոտ կրակել են մեքենայի մեջ գտնվող անձին, ով փորձել էր հարվածել գրասենյակի դարպասներին:

Ինչպես գրում է Корреспондент-ը` այս մասին տեղեկացրել են տեղի իշխանությունները: Եվս մի տղամարդ վիրավորվել է:

Տեսագրությունը Ազգային անվտանգության գործակալության շենքի դարպասների մոտ վնասված մեքենա էր ֆիքսել: Ինչպես երևում է վիդեոկադրերից` երկու լրջորեն վնասված մեքենա է գտնվել, որոնցից մեկը` ոստիկանական մեքենա: Ինչպես գրում է NBC-ն` համազգեստով տղամարդուն շտապ օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց: