Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարական տվեց


18:32 , 30 մարտ, 2015

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է:

Հուսով ենք, որ հաջորդ մարզիչն այսքան ապաշնորհ չի լինի, քանի որ Շալանդի ժամանակաշրջանում մեր հավաքականն ապրեց իր տարեգրության մեջ մեծագույն հետընթացը։ Այս մրցաշրջանը համարվում է արդեն ձախողված, և հետագա խմբային հանդիպումների ժամանակ մեր թիմն ընդամենը լինելու է ստատիկ կարգավիճակի մասնակից։