Էն որ ասում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», հիմա ադրբեջանցիներինն ա


16:06 , 30 մարտ, 2015

Մուսուլմանական երկրներից Իսրայելի հետ ամենաբարեկամական և համակողմանի հարաբերություններ ունեցող Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար շայիխ ուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն քննադատել է Եմենի դեմ իրականացվող ռազմական գործողությունները՝ հիմնավորելով, որ արաբական երկրները չկարողացան միաբանություն դրսևորել Իսրայելի դեմ՝ պաղեստինյան հիմնահարցի առնչությամբ, մինչդեռ Արաբական պետությունների լիգան կոալիցիա է ձևավորել՝ ընդդեմ եմենյան հակակառավարական ուժերի: