Դավթաշենի կամրջի վրա կանխվել է ինքնասպանության փորձը


08:12 , 30 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 30-ին՝ ժամը 00.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում մոտավորապես 10 րոպե է` նկատվում է վթարային ազդանշանները միացրած ավտոմեքենա, որի վարորդը կանգնած է կամրջի ճաղավանդակների մոտ (դեմքով դեպի կիրճը):

Դեպքի վայր է մեկնել փրկարարները և ոստիկանները։ Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում կանխվել է «Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ.Մ.-ի ինքնասպանության փորձը: