Ինչպես էր գերմանացի ազգը վճարում ռազմատուգանքը


19:09 , 29 մարտ, 2015

Պապս էր պատմում. 1946 թվականին էր, Բեռլինում: Գերմանիան հսկայական ռազմատուգանք պիտի վճարեր Սովետական Միությանը:Դրա համար պիտի գործի դնեին գերմանական գործարանները:Ասում է քիմիական գործարանի աշխատանքի համար ջրի ճնշումը չէր հերիքում,ռադիոյով խնդրում են ազգաբնակչությանը տան ջրի ծորակները փակել:5 րոպեից, ի զարմանս սովետական զինվորների, ջուրը սկսում է մեծ ծավալով հոսել:Վերջում պապս միշտ ասում էր.
-Որ թշնամի երկրի ռազմատուգանքի համար մարդիկ էդպես կանգնած էին,բա իրենց երկրի համար ինչե՜ր կանեին...