Ամեն ինչն արժեզրկելու մեր խասյաթը կարծես էս անգամ էլ է գլուխ բարձրացնում


21:37 , 28 մարտ, 2015

Ամեն ինչն արժեզրկելու մեր խասյաթը կարծես էս անգամ էլ է գլուխ բարձրացնում: Հա, շատ լավ է, որ անմոռուկը ցեղասպանության 100 ամյակի խորհրդանիշ է, բայց դե էտ անմոռուկով արդեն ուղեղներս արդուկեցին: Կրծքանշանները հասկացանք, բա էլ աբադոկներ, էլ մայկաներ: Լավ ա անմոռուկով ներքնազգեստ չեն տարածում: Մարդկանց աչքը, կարճ ասած, չպետք է հոգնի: Խորհրդանիշն ու ատրիբուտը չպետք է դառնան լայն քննարկման առարկաներ: Այլապես ամեն ինչ կարժեզրկվի, ինչպես դա տեղի է ունենում անմոռուկի դեպքում: