ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եմենի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել


19:38 , 28 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Հակամարտությունը Եմենում, որտեղ ռազմական ապստամբությունից հետո նախագահին հեռացրել են պաշտոնից, անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, գրում է rg.ru-ն:

Այս մասին նա հայտարարել է Շարմ Էլ-Շեյխում կազմակերպված Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ:

Նա հույս է հայտնել, որ արաբ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ խաղաղ ճանապարհով ճգնաժամի լուծման հստակ ուրվագիծ կկազմեն:

Նա Եմենում տիրող իրավիճակում մեղադրել է ապստամբներին և նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին: