Ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են «Հյունդայի» ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար


17:31 , 19 հոկտեմբեր, 2012

Այժմ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Ուղևորափոխադրում իրականացնող որոշ ընկերություններ դիմել են «Հյունդայի» ընկերությանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար, և կարևոր է, որպեսզի դրանք ժամանակացույցի համաձայն ներկրվեն Երևան և հանձնվեն շահագործման: