1.5 միլիոն հայի արյան վրա բիզնես անողների և այդ անմոռուկների վրա հրճվողներն իրարից չեն տարբերվում


09:32 , 28 մարտ, 2015

Հետևելով ֆբ-ում տիրող տրամադրություններին` ակամա սկսում եմ համոզվել Նիցշեի հետևյալ մտքի ճշմարտացիության մեջ. երբ երկար ես նայում անդունդին, անդունդն էլ սկսում է նայել քո մեջ: Ինքս շատ բաներին համամիտ չեմ, բայց դա առիթ չեմ դարձնում ցեղասպանության սիմվոլը ծաղրուծանակի ենթարկելու համար: Անմոռուկը ներքնաշորերին, հայտնիների դեմքերին պատկերող ուսյալ ըմբոստներ, հավատում եմ, որ ֆոտոշոփին լավ եք տիրապետում, բայց կհաճե՞ք բացատրել ձեր և 1.5 միլիոն հայի արյան վրա բիզնես անողների, հիշատակ չհարգողների տարբերությունը, երբ երկուսդ էլ ձեզ պահում եք սրբություն չունեցող ցինիկների պես... 
Բա անմոռուկատյացների ստատուսի տակ տիրող խրախճա՜նքը... Մեկի մտքի թռիչքը մյուսից հզո՜ր, հերթ չեն տալիս միմյանց, ի՜նչ մի ուրախություն, ի՜նչ մի հրճվանք...
Ամո՛թ է...............................