Արևելյան Եվրոպայի երկրներն են ցանկանում միանալ ՆԱՏՕ-ին, ոչ թե դաշինքն է դեպի արևելք գնում. Ստոլտենբերգ


02:33 , 28 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

ՆԱՏՕ-ն չի ձգտում շարժվել դեպի արևելք, այլ Արևելյան Եվրոպայի երկրներն են ցանկանում դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի կամ Եվրամիության անդամ: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին Maclean՛s կանադական ամսագրին տված հարցազրույցում հայտնել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:


«Անկախ պետությունները թակել են դուռը և ցանկություն են հայտնել դառնալ կազմակերպության անդամ: ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի շարժվում դեպի արևելք, այդ արևելքն է ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին», - ասել է Ստոլտենբերգը` պատասխանելով Արևելյան Եվրոպայի հաշվին ԵՄ և դաշինքի տարածքներն ընդլայնելու մասին հարցին:

Նա ընդգծել է, որ «ցանկացած պետություն իրավունք ունի ընտրել իր ուղին, այդ թվում` ընտրել, թե որ անվտանգության կառույցի անդամ կդառնա: Որոշման իրավունքը ինքնավար արժեք է ցանկացած երկրի համար»: