Tert.am-ը գրում է․
Սովորաբար նորածինները ռիթմի զգացողություն չեն ունենում, սակայն այս փոքրիկը, որը դեռ լույս աշխարհ չի եկել, այն շատ լավ է ընկալում:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ուլտրաձայնային հետազոտության տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է 14 շաբաթական պտուղը ծափ տալիս երկու ձեռքով, երբ մայրիկը երգում է If Youre Happy And You Know It Clap Your Hands երգի բառերը («Եթե երջանիկ ես և գիտես դա, ծափ տուր»):
15 վայրկյան տևողությամբ տեսանյութը YouTube–ում տեղադրվել է նախօրեին` բրիտանացի օգտատեր Ջեն Քարդինալի կողմից, որից հետո 48 000 դիտում է ունեցել: