Կնոջ ո՞ր կազմվածքն են սիրում տղամարդիկ


21:22 , 27 մարտ, 2015

Գրեթե բոլոր աղջիկներն ու կանայք կյանքի որոշակի փուլում իրենք իրենց հարց են տալիս՝ ի՞նչ կազմվածք են սիրում տղամարդիկ, ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում, ինչպիսի՞ն պիտի կինը լինի, որպեսզի գրավի տղամարդուն:

Այս հարցում բազմաթիվ տարբեր առասպելներ կան: Օրինակ, որ տղամարդիկ սիրում են միայն մոդելային կառուցվածքով կանանց: Սա մոլորություն է: Այո, գործարար տղամարդիկ գլուխ գովալու և կարգավիճակը ցույց տալու համար սիրում են տարբեր միջոցառումներին ներկայանալ հենց այսպիսի աղջիկների հետ, բայց իրական կյանքում տղամարդկանց դուր են գալիս թմբլիկ աղջիկները: Ամեն ինչ շատ հեշտ է բացատրվում. դա բնությունն ու ենթագիտակցությունն է: Համաձայն հարցումների՝ տղամարդկանց մեծամասնության համար մոդելների մարմինները բացարձակ սեքսուալ չեն: Եվ դա այն պատճառով, որ ճարպի բավարար քանակության բացակայությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է հորմոնալ խանգարումների և անպտղության, իսկ տղամարդիկ կանանց մեջ առաջին հերթին տեսնում են իրենց երեխաների մորը:

Ի՞նչ կուրծք է դուր գալիս տղամարդկանց

Մոռացեք սիլիկոնի և այլ արհեստական միջոցների մասին: Տղամարդիկ զզվում են արհեստական կրծքից: Ինչպես խոստովանել է տղամարդկանց 89%-ը, արհեստական կուրծք տեսնելիս նրանց մոտ կորում է սեռական ցանկությունը: Ինտիմ մտերմության ընթացքում նրանք անընդհատ անհանգստանում են, որ հանկարծ չվնասեն իմպլանտները, իսկ դա շատ մեծ հոգեբանական լարվածություն է: 

Եվ այսպես, տղամարդկանց առաջին հերթին գրավում է բնական կուրծքը: Այն պետք է ձիգ լինի, իսկ դրա համար գոյություն ունեն հատուկ վարժություններ: Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց սիրած կրծքի չափսին, ապա դա երրորդն է:

Տղամարդիկ սիրում են գեր կանա՞նց

Տղամարդկանց դուր են գալիս այն կանայք, ովքեր ունեն փարթամ կուրծք և ազդրեր, հետույքի զարգացած մկաններ, բայց դրա հետ մեկտեղ իրանը պետք է բարակ լինի: Ընդ որում, բացարձակ նշանակություն չունի, թե ինչպիսին է ձեր հասակը և քաշը: Կարևորը՝ իրանը 30 տոկոսով փոքր լինի ազդրերից:

 

Կան բաներ կանանց արտաքինում, որ ոչ մի կերպ դուր չեն գալիս տղամարդկանց.