Բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ


15:42 , 27 մարտ, 2015

Նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում ուսանողներից և նրանց ծնողներից այն հարցադրմամբ, որ որոշ բուհերում գիտելիքների առաջին միջանկյալ ստուգումներին չեն թույլատրվում այն ուսանողները, ովքեր չեն վճարել կիսամյակի ուսման վարձը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթով, այն է՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»՝ ռեկտորներին շրջաբերականով առաջարկել եմ քննարկել և մինչև ուսումնական կիսամյակի ավարտը թույլատրել ուսանողներին հանձնել գիտելիքների միջանկյալ ստուգումները՝ սահմանելով ուսման վարձի վճարման անհատական գրաֆիկներ՝ ըստ ամիսների: