Tert.am-ը գրում է.
«Տոյոտա-Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայի երեկ ժամը 09.30-ին վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Ռազմիկ Բադալյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով` մահացել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: