Ինչպե՞ս է նկարահանվել «Հարազատ թշնամու» վերջին սերիան


12:30 , 27 մարտ, 2015

Exclusive

Այսօր «Հարազատ թշնամու» հեռուստադիտողները կդիտեն հեռուստասերիալի վերջին սերիան։ Նախագծի ղեկավար, սցենարիստ Դիանա Գրիգորյանը BlogNews.am-ին հայտնեց, որ հեռուստադիտողները կարող են Արմենիային միանալ ժամը 21-ից, քանի որ մինչ վերջին սերիայի ցուցադրությունը եթերում կլինի բեքսթեյջը։

Դիանայի փոխանցմամբ՝ կցուցադրվեն բացառիկ կադրեր նկարահանման հրապարակից, դերասանները կխոսեն իրենց կերպարների մասին։ Այնուհետև կլինի հեռուստասերիալի վերջին սերիան, որը տևելու է 1.30 ժամ։ «Ավելի կարճ ժամանակում հնարավոր չէր տալ բոլոր հանգուցալուծումները, իսկ ես չեմ սիրում թողնել բաց դռներ։ Ամեն բան ստացել է իր հանգուցալուծումը, և որևէ բան բաց չի թողնվել։ Լինի երկրորդական, թե գլխավոր հերոս, ստացել է իր պատասխանը»,- նշեց սցենարիստը։

Մինչ այդ BlogNews.am-ն առաջարկում է նայել նկարահանման հրապարակում արված բացառիկ կադրերը։