Եղանակը Հայաստանում


10:14 , 27 մարտ, 2015

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

29-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ:

Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:
 
Երևանում՝ 

 

Մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
 Երևանի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  23.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -7.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.80C
 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն