Բաղադրությունը
1 կգ. սմբուկ
600 գրամ լոլիկ
500 գրամ կարտոֆիլ
2 հատ քաղցր պղպեղ
3-4 հատ գլուխ սոխ
2 պճեղ սխտոր
Կանաչի` մաղադանոս, համեմ
2 հատ դափնու տերև (лавровый лист)
Աղ, պղպեղ
Բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը կտրել խորանարդաձև և տապակել բուսական յուղի մեջ:
2. Այնուհետև ավելացնել կեղևից մաքրած և խորանարդաձև կտրած սմբուկը:
3. 10 րոպե անց դնել դափնու տերևը, կտրտած քաղցր պղպեղը և կեղևից մաքրած լոլիկը՝ խորանարդաձև կտրած:
4. Տեղափոխել կաթսայի մեջ և ավելացնել մի քիչ ջուր:
5. Ավելացնել մանր խորանարդների կտրտած կարտոֆիլը, աղ և պղպեղ անել, դնել կտրած կանաչին, սխտորը և շոգեխաշել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը:
6. Մատուցելուց զարդարել կանաչիով: