«Ժամանակ». ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերից աստիճանաբար հեռացվում են Ծառուկյանի վերաբերյալ նյութերը


08:27 , 27 մարտ, 2015

«Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին՝ այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են: Մեզ հաջողվեց պարզել որ ԲՀԿ-ն իր ակտիվ գործունեության ժամանակ, հատկապես վերջին ամիսներին, երբ պատրաստվում էր հեղափոխություն իրականացնել մոտ 700 ֆեյք ուներ սոցիալական ցանցերում»,–գրում է թերթը։