Եմեն կուղարկվի արաբական կոալիցիայի 5000 զինվորական


04:56 , 27 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Եմենում կիրականացվի «Վճռականության փոթորիկ» ռազմական գործողությունը: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

Այս նպատակով Եմեն կուղարկվի 3000 - 5000 զինվորական արաբական երկրների զինուժների կոալիցիայից:

Այս կոնտինգենտի գլխավոր նպատակը կլինի Ադենի նավահանգստի անվտանգությն ապահովումը:

Մարտի լույս 26-ի գիշերը արաբական 9 երկիր` Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ռազմական գործողություններ էին սկսել Եմենում` օդային հարվածներ հասցնելով այդ երկրում իրենց տիրապետությունը հաստատած հուսի զինյալների դիրքերին:

Այս նոր պատերազմական գործողությունների դեմ իր վճռական բողոքն է արտահայտել Իրանը: