Ապստամբներին աջակցող Եմենի նախկին նախագահը փախել է երկրից. ԶԼՄ-ներ


03:26 , 27 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը, ով ակտիվ աջակցություն է ցուցաբերել շիա գրոհայիններին (հուսիթներին՝ «Անսար Ալահ» շարժման կողմնակիցներին), լքել է Սանայի մայրաքաղաքում գտնվող իր նստավայրը, փրկվելով Սաուդյան Արաբիայի օդուժի ռմբակոծություններից: Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սալեհին հավատարիմ և հուսիթների կողմանկից ստորաբաժանումները նույնպես փրկվում են սաուդյան ինքնաթիռների հարվածներից՝ փախուստի դիմելով: