ԱՄՆ-ն 3 մլն դոլար պարգևավճար է սահմանել ՌԴ երկու կիբերհանցագործի մասին տեղեկության դիմաց


02:33 , 27 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ երկիրը 3 մլն դոլար կվճարի հաքերության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիներ Ռոման Զոլոտարևի և Կոնստանտին Լոպատինի մասին տեղեկության դիմաց:

Ինչպես գրում է kommersant.ru-ն` նրանց կասկածում են Carder.su կայքն ստեղծելու համար, որտեղ գողացված կամ կեղծված  փաստաթղթերի ու կրեդիտային քարտերի տվյալների վաճառք էր իրականացվում:

Զոլոտարևի մասին տեղեկության դիմաց սահմանվել է 2 մլն դոլար պարգևավճար, իսկ Լոպատինի համար` 1 մլն դոլար: Պետդեպի գնահատումներով՝ Carder.su կայքի գործունեությունից հասցված վնասը կազմում է առնվազն 50 մլն դոլար: Տվյալ գործով 30 մարդ է դատապարտվել, և դեռ 25-ն էլ սպասում են դատական լսումներին: