Tert.am-ը գրում է.
«Քամելեոն» «սմարթկոշիկը» հավելյալ ծրագրի միջոցով փոփոխում է իր գույները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Voltarii Timeless անվանումով կոշիկը ստեղծել է iShuu Technologies-ը: Այժմ ընկերությունը նոր արշավ է սկսել, ինչը թույլ կտա սկսել այս կոշիկի արտադրությունը:
Կոշիկի ներբանի տակ Bluetooth ընդունիչ կա, որն էլ հենց կոշիկը կապում է հավելյալ ծրագրի հետ և թույլ տալիս ասենք՝ հեռախոսի մեկ կոճակի հպումով փոխել բարձրակրունկի գույնը:
Այս տեխնիկական նորույթի արժեքն է 249 ԱՄՆ դոլար: Սպասվում է, որ այն վաճառքում կհայտնվի մինչ դեկտեմբեր: