Խաղողի, կարմիր գինու և գետնանուշի մեջ պարունակող ռեստվերատրոլ միացությունը, պարզվում է, կարող է կանխել տարիքի հետ կապված հիշողության կորուստը: Դա պարզել են ամերիկյան Ռեգեներատիվ ինստիտուտի հետազոտողները:
Հայտնի է, որ ռեստվերատրոլն օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգի համար: Մասնագետները պարզել են նաև, որ այն դրական է անդրադառնում ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է հիշողության, ուսման գործընթացի և տրամադրության համար: Հնարավոր է անգամ, որ ռեսվերատրոլն օգնի պայքարել այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին Ալցգեյմերի հիվանդությունն է: