Մի փչացրեք, որ հետո ասեք՝ փչացած էր


19:00 , 26 մարտ, 2015

Նա մի աղջիկ էր, որը սիրեց, մի աղջիկ, որը հավատաց և նվիրվեց: Նրանց սիրո պատմությունը շատ գեղեցիկ էր, նրանք ապրում էին իրարով, աղջկա կյանքում նա առաջինն էր և միակը, որովհետև նա սիրում էր: Հետո մի բան սխալ գնաց, նրանք բաժանվեցին: Ցավոք, երբ կորուստը ժամանակի մեջ բթանում ա, ակտիվանում է չար լեզուն, որը չի հիշում սիրո մասին և սկսում ա վարկաբեկել՝ առանց մտածելու, որ, այ հիմար, դու չլինեիր, նա չէր տրվի ամեն առաջին հանդիպածին... Դու ուղղակի էդքան կայիր իրա կյանքում, իսկ ավելի կոնկրետ՝ դու իրա ամբողջ կյանքն էիր...