Երբ տղամարդը տարիքով շատ է մեծ կնոջից. դրական և բացասական կողմերը


18:40 , 26 մարտ, 2015

34454209Mashable.am-ը գրում է.

Կանանց մեծ մասը նախընտրում են ամուսնանալ իրենցից տարիքով մեծ տղամարդու հետ: Այդպիսի ամուսնությունները ունեն և դրական, և բացասական կողմեր:

Դրական կողմեր

1. Կանայք ցանկանում են լինեն պաշտպանված և դա է պատճառը, որ նախընտրում են տարիքով մեծ տղամարդկանց, քանի որ նրանք կարող են ապահովել պաշտպանվածություն:

2. Տարիքով մեծ տղամարդիկ արդեն հասել են բարձունքների: Կանանց կարող են տալ այն ամենը, ինչ նրանք ցանկանում են:

3. Տարիքով մեծ տղամարդիկ պատրաստ են և ցանկանում են երեխաներ ունենալ և ստեղծել ամուր ընտանիք:

Բացասական կողմեր

Մեծամասամբ կանայք դժգոհում են նրանից, որ իրենցից տարիքով մեծ տղամարդիկ այլևս չունեն ռոմանտիզմ և լինում են դեպքեր, երբ ուղղակի կարծես թե տարբեր լեզուներով են խոսում:

Իմ կարծիքով տարիքը էական չէ, քանի որ տղամարդը կարող է լինել հասուն նույնիսկ ավելի փոքր տարիքում, և կարող է լինել տարիքով ձեզանից մեծ, սակայն այդ ամենը ինչ ակնկալում եք տեսնել, ստանալ նրանից ուղղակի կբացակայի: