Հռոմի պապը հանդիպել է «Իսլամական պետության» եվրոպացի զոհերի հարազատներին


05:34 , 26 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Հռոմի պապը հանդիպել է «Իսլամական պետություն» խմբավորման արևմուտքցի զոհերի ընտանիքներին, օրհնություն տվել նրանց:

Daily Mail-ը հայտնում է, որ պոնտիֆիկոսը, մասնավորապես, ընդունել է Ալան Հենինգի կնոջն ու Դեյվիդ Հեյնսի եղբորը: Հանդիպումը տեղի է ունեցել Վատիկանում՝ Սբ Պետրոսի տաճարում: Այս կերպ Հռոմի պապը ևս մեկ անգամ հանդես է եկել կրոնական ծայրահեղականության դեմ:

Հեյնսին իսլամիստները գլխատել էին անցած սեպտեմբերին, իսկ Հենինգին` մեկ ամիս անց: Երկու դեպքում էլ մահապատիժը իրանացրել էր իսլամիստներին միացած բրիտանացի Ջիհադի Ջոնը: