Հայտնաբերվել է Ֆրանսիայում կործանված օդանավի 2-րդ «սև արկղը»


19:38 , 25 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Փրկարարները հայտնաբերել են Ֆրանսիայում կործանված Airbus A320-ի երկրորդ «սև արկղը»:

CBC-ի փոխանցմամբ` այդ սև արկղը խիստ վնասված է: Նույն առիթով  New York Times-ը գրում է, որ արկղի հիշողության չիպը դուրս է ընկել, և դա հնարավոր չի եղել գտնել:

Երեկ վթարից ժամեր անց հայտնաբերվել էր օդանավի առաջին սև արկղը, որն արդեն տեղափոխվել է Փարիզ:

Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսում, Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի կործանման հետևանքով 150 մարդ էր զոհվել: