Քո արտաժամյայի գումարը քո երեխան պետք է ուտի, ոչ թե ինչ որ դուսպրծուկ. Սերժ Սարգսյանը՝ ինքնասպանության փորձ կատարած նախկին ոստիկանին
Ալումյանը հիշեց, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանին ասել է, որ եթե երեխայի բուժման ծախսերը լուծվեն, ինքը կհրաժարվի իր գումարը հետ պահանջելուց. «Բայց ինքը ասաց՝ ոչ: Ասաց, որ ինքն իր գրպանից է այդ գումարը տալիս երեխայի բուժման համար, ասաց. «Իսկ քո արտաժամյայի գումարը քո երեխան պետք է ուտի, ոչ թե ինչ որ դուսպրծուկ»»: Շատ լավ էր այդ հանդիպումը, նախագահի հետ թեյ էլ ենք խմել ու կարևորը, որ մարդը հասկացավ, որ ես իրոք ճիշտ եմ: Ինձ թվում ա, որ եթե ինքը չզգար որ ես ճիշտ եմ, հաստատ ձեռք չէր մեկնի»: