ԱՄՆ-ում նարնջի հյութի համար հայրը կրակել է որդու վրա


10:23 , 24 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Տղամարդը, ով խոստովանել է, որ կրակել է իր 18-ամյա որդու վրա նարնջի հյութի հետ կապված վեճի ժամանակ, այժմ մեղադրվում է սպանության փորձի համար, գրում է Time-ը՝ վկայակոչելով Լուիզիանայի ոստիկանությանը:

Ոստիկանության խոսքերով՝ 58-ամյա Էլդրիջ Դյուկը և նրա որդին վիճել են կիրակի առավոտյան այն պատճառով, որ վերջացել էր նարնջի հյութը:

Վեճը սրվել է այն ժամանակ, երբ զոհը կոտրել է ծաղկամանը, իսկ Դյուկը վերցրել է իր հրացանը: Նա այնուհետև դուրս է եկել տանից զոհի հետևից և նրան հետևել փողոցով՝ առնվազն երեք անգամ կրակելով: Տղան ստացել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ:

Դյուկը ձերբակալվել է սպանության փորձի և վտանգավոր զենքի անօրինական օգտագործման համար: