Tert.am–ը գրում է.
Վրացական գինու արտահանումը ռուսաստանյան շուկա 2015-ի առաջին երկու ամիսներին կրճատվել է մոտ 7 անգամ: Այս մասին հայտնում է «Լենտան»:
Ծավալների նման կտրուկ կրճատման պատճառը ռուսաստանյան ռուբլու դևալվացիան է եղել: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, մասնավորապես, տեղեկացրել է, որ նշված շրջանում 1,72 մլն շիշ գինի է արտահանվել ռուսաստանյան շուկա:
Առհասարակ՝ վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան երկու ամսում կրճատվել է 2,8 անգամ` 15,6 մլն դոլարով: Փոխարենը աճել է ներմուծումը` 15,6 տոկոսով:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 13 տոկոսով:
2008-ի պատերազմից հետո վրացական գինին, կոնյակը, հանքային ջրերը և այլ ապրանքներ Ռուսաստան էին սկսել արտահանվել 2013-ի ամռանը: