Արմնյուզը ՀՀ հիմնի նոր տարբերակ է նկարել. երգում են հայ աստղերը


23:22 , 23 մարտ, 2015

Դեռևս 2010 թվականին իմ ընկեր Արտակ Ալեքսանյանի հորդորով ձեռնամուխ եղանք Հայաստանի Հանրապետության հիմնի ձայնագրությանը և հրավիրեցինք հայ փոփ աստղերին: Առաջին անգամ ՀՀ հիմնի այս տարբերակը հնչեց Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, երբ ամփոփում էր 2009 երաժշտական տարին: 
Այն գործիքավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, ձայնագրությունը կատարել է Տիգրան Պետրոսյանը: Հիմա Արմնյուզ հեռուստաընկերության ուժերով մենք փորձեցինք նկարահանել ու ձեր ուշադրությանը ներկայացնել ՀՀ հիմնի նոր հոլովակը, որը, հուսով ենք, երկար կյանք կունենա: 
Սա առիթ է մեկ անգամ ևս գիտակցելու, որ մենք ունենք Հայրենիք, Պետություն, Եռագույն: Սա առիթ է հպարտանալու: