Նոր գլուխկոտրուկ, իսկ եթե ավելի լուրջ՝ ոտնձգություն մեր սեփական համարվող տանը


17:06 , 23 մարտ, 2015

Նոր գլուխկոտրուկ՝ գազ սպառող բնակչության անվտագությունը բարձրացնելու համար։ 
Գուցե շատերը լսած լինեն գազի տեսուչների կողմից այն, որ հարկավոր է անցք բացել խոհանոցի  դռան վրա,  պարզ  ասած՝  ծակել ու անցք բացել: Գուցե շատերը չդժգոհեն, բայց նաև կգտնվեն մարդիկ, որոնք դժգոհ լինեն այս նոր որոշմամբ, որից մեկը կլինեմ ես: Ասեմ՝ ինչու։ Բացատրեմ. եթե հիշում եք, երբ գազ մտավ, մեր առօրյան որոշ ժամանակ անց մեզ՝ հասարակ սպառողներիս, պարտադրին և պարտադրելով բերում ու տեղադրում էին «գազի արտահոսքին հետևող սարք» սարքը: Այն ժամանակ սպառողներին բացատրում էին, թե այդ սարքն անվտագության վերջին գլուխգործոցն ա։ Իսկ ահա նոր անակնկալ տեսուչի շուրթից բառացի իր ասածը. «Հարկավոր ա այս դռան ներքևի հատվածում ծակել ու անցքեր բացել, բա թե չէ՝ կզրկենք ու կանջատենք ձեր գազը», չգիտեմ՝ սա ում միտքն ա, բայց որ անօրինական է, դա հաստատ է: Նախ՝ ո՞վ է տվել այն իրավունքը, որ սեփականություն համարվող բնակարանումդ թելադրեն իրենց պայմանը։ Երկրոդը. սեփական բնակարանի դուռ կամ այլ իր փչանելու իրավունք: Մեր բնակարանը նոր ենք մեր ուժերով վերանորոգել և գումար ենք ծախսել այդ դռները գնելու ու տեղադրելու համար: Եվ հիմի ոմն մի գիտունի պատճառով 85.000 դրամ արժողության դուռը պարտադրում են փչացնել առանց փոխհատուցելու, անգամ հաշվի չեն առնում խոհանոցի մեծության և գործող երկու գոյություն ունեցող օդանցքները: Ստացվում է ահա ինչ. տարիների ընթացքում գումար հետ գցելով՝ բնակարան ես վերանորոգում, և գալիս ու պարտադրում են քո իսկ սեփական բնակարանում, քո կամքին հակառակ:
Սա իրոք անթույլատրելի է։ Եթե սենց շարունակվի, կգա մի պահ, և մեզ կպարտադրեն ամբողջ բնակարանի սենյակների դռները ծակել ու դրանով փչացնել սեփականատիրոջ տան իրը կամ կպարտադրեն ընդհանրապես արգելել դռներ օգտագործելը և դռները կհանեն: