Պուտինը պարգևատրել է Լավրովին


11:54 , 23 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքի համար ծառայությունների» առաջին աստիճանի շքանշան է շնորհել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, տեղեկացնում է РИА Новости  գործակալությունը։

Նախարարին պարգևը շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսն իրականացնելու գործում առանձնահատուկ նվիրվածության և բազմամյա դիվանագիտական գործունեության համար», ասված է նախագահի հրամանագրում։

Նախարարին պարգևատրելու փաստաթուղթը ստորագրվել է մարտի 21-ին՝ նրա ծննդյան օրը։

Այդ օրը նրան պարգևատրել է նաև Պատրիարք Կիրիլը։ Նա նախարարին Սերգիյ Ռադոնեժսկու 1-ին աստիճանի մեդալ է շնորհել։