ԱՄՆ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը Սաուդյան Արաբիայում


03:54 , 23 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Սաուդյան Արաբիայում վերսկսել է աշխատանքը մի քանի օրվա դադարից հետո: Այս մասին հաղորդում է Associated Press-ին:

Մարտի 18-ին հայտնի էր դարձել, որ Էր Ռիադում ԱՄՆ  դեսպանությունը դադարեցրել է աշխատանքը անվտանգությանը սպառնող հնարավոր վտանգի պատճառով:

Դեսպանությունը վերաբացվել է, սակայն զգուշացրել է, որ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն և նախազգուշական հավելյալ միջոցներ ձեռնարկեն: