ՊԲ զինծառայողը անցել է հակառակորդի կողմը


17:40 , 22 մարտ, 2015

Անցել է հակառակորդի կողմը

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: