Աշխարհի ամենալավ զգացողությունները


22:36 , 21 մարտ, 2015

f0ed91da9be1e6eb1b27444803cb196cMashable.am-ը գրում է.

Աշխարհում այնքան շատ հաճույքներ և լավ զգացողություններ կան: Ահա դրանցից մի քանիսը:

1. Հանել անհարմար կոշիկները երկար աշխատանքային օրից հետո:

2. Համբուրել երեխային:

3. Ամռանը պառկել սառը բարձին:

4. Առաջին համբույր:

5. Ցնցուղ ընդունել:

6. Զբոսնել ամառային տաք անձրևի ներքո:

7. Ոտաբոբիկ քայլել խոտերով:

8. Խմել սառը ըմպելիք ամռանը:

9. Տաքացնել ձեռքերը խարույկի մոտ:

10. Ձմռանը՝ վերմակով փաթաթված, դիտել հետաքրքիր ֆիլմ և թեյ խմել:

11. Հաճելի ձևով կծել սիրած անձնավորությանը:

12. Արթնանալ և զգալ, որ այսօր հանգստյան օր է:

Եվ այսպես ցուցակը կարելի է անվերջ շարունակել: