«Չորրորդ իշխանություն». Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը զգուշանո՞ւմ է առերևույթ վտանգներից


08:36 , 21 մարտ, 2015

««ՉԻ» տեղեկություններով՝ նախարարին պետականորեն տրամադրվում են թիկնապահներ, այսինքն՝ նա օգտվում է պետական պահպանության ծառայությունից: Մի խոսքով Երվանդ Զախարյանը պետության կողմից օրենքով պաշտպանված է: Ուսումնասիրելով ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքը, տեսնում ենք, որ սևով սպիտակին գրված է՝ Պետական պահպանություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության նախագահին. 2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին. 3) Հայաստանի Հանրապետության վարչապետին: Իսկ թե ինչ պատճառով պետք է պետականորեն ապահովագրված լինի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը՝ դժվար է ասել»,–գրում է թերթը։