Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի կողմից 2015 թվականի հունվարից կատարվում են դատական լսումներ՝ պարզելու դատարանում կողմերի միջև հավասար մրցակցության պայմանների առկայությունը: Ուսումնասիրվում են դատական ակտերի հիմքերը և օրինականությունը:
Հատկանշական է, որ գրեթե միշտ նույն դատավորների մոտ կրկնվում են նույնատիպ խախտումներ, ինչը վկայությունն է այն բանի, որ նրանք լավ չեն ընկալում դատարանում կողմերի միջև հավասար մրցակցային պայմանների էությունը, կամ էլ չեն ուզում ընկալել անձնական շահադիտական նկատառումներով: Այդպիսինները մուրացկանի հոգեբանությամբ ու դատավորի շապիկով մարդիկ են:
Առաջիկայում մեր կողմից կներկայացվեն որոշ դատավորների անուններ և կոնկրետ դեպքեր, դրանք կդառնան հանրության սեփականությունը: Ուրախալի է, որ կան նաև այնպիսի դատավորներ, որոնց դրական օրինակը պետք է տարածել հանրության մեջ: