Չճշտված տեղեկություններով ադրբեջանական կողմը երեկ 14 զոհ է ունեցել. Կարեն Միրզոյան


13:57 , 20 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի տրամադրության տակ եղած չճշտված տեղեկություններով՝  ադրբեջանական  դիվերսիոն խումբը, որը երեկ Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցելու փորձ էր արել, ունեցել է 14 մարդու կորուստ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

«Ցավոք,  մենք ստիպված ենք արձանագրել, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝  շփման գծում  սադրանքներից զերծ մնալ, Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը: Սա ապակառուցողական մոտեցում է, և այն արդեն անցել է ողջամտության բոլոր սահմանները»,- ասաց Կարեն Միրզոյանը:

Նրա ամփոփմամբ՝ նման գործելակերպն արդեն իսկ մարտահրավեր է միջազգային հանրության բոլոր խաղաղարար  ձեռնարկներին: