Դիզայներ Ալիսա Հարությունյանի վերջին շքեղ հավաքածուի ցուցադրությունը


22:09 , 17 հոկտեմբեր, 2012

Երեկ` 15.10.2012թ.-ին, 'Նեպտուն' մարզահամալիրի պարասրահում տեղի ունեցավ դիզայներ Ալիսա Հարությունյանի վերջին հավաքածուի ցուցադրությունը: Երեկոն զուգորդված էր գեղեցիկ կենդանի երաժշտությամբ` հրավիրված էին տաղանդավոր, գեղեցիկ երկու ջութակահարուհիներ, և լատինական պարերով` հմուտ զույգերի կատարմամբ: Երեկոն վարում էր գեղեցկուհի մոդել Աննան: 

 Հավաքածուի զգեստների ֆոտոշարքերը` լուսանկարված Վահե Ստեպի կողմից բազմիցս ներկայացվել են Glance ամսագրում: Զգեստները աչքի են ընկնում իրենց համարձակ բացվածքներով, աչք շլացնող կանացիությամբ և գույնային գամմաների հարստությամբ: Զգեստները ցուցադրում էին հմուտ մանիկենուհիները, որոցից մի քանիսը ներկայացնում էին 'U Can' Modeling Studio-ն.. Դե ինչ, այս անգամ դիտենք երեկոյի լուսանկարներից..




















Լուսանկարները տրամադրեց  'U Can' Modeling Studio-ն: